-
31.05.2014|
11:13
Մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ետ: Պուտինը անհրաժեշտ է համարել անհապաղ դադարեցնել Կիևի գործադրած բռնություններն ու արյունահեղությունը՝ հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
31.05.2014|
11:10
Մոնակոյի իշխան Ալբեր II և իշխանուհի Շարլենը սպասում են առաջնեկին: Agence France-Presse-ը հաղորդել է, որ մայիսի 30-ին Մոնակոյի իշխանական տունը հաստատել է տեղեկությունը:
-
31.05.2014|
11:08
Սիրիայի մայրաքաղաքում և գավառների կենտրոններում նախընտրական հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում: Դամասկոսում սիրիացի մարզիկները գլխավորել են երթը` հաջակցություն հայրենիքի` «Էլ-Ջալիլ» մարզադաշտից սկսած անցնելով ամբողջ քաղաքով`մինչ Քասյուն լեռան վրա զոհված հերոսների հուշարձանը:
-
31.05.2014|
11:07
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող է արդյունավետ նախագահ դառնալ, եթե որոշի մասնակցել 2016-ի նախագահական պայքարին:
-
31.05.2014|
11:05
ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբանները քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
-
31.05.2014|
11:04
Լեհաստանն առաջարկում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակել արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 51-ամյա Սիկորսկուն ԵՄ դիվանագիտության ղեկավարի «բնական թեկնածու» է համարել:
-
31.05.2014|
11:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
-
31.05.2014|
10:59
Բեռլինում նախատեսվում է ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի պաշտոնյաների հանդիպումը, որի ժամանակ կողմերը փորձելու են լուծել Մոսկվայի ու Կիևի գազային վեճը:
-
31.05.2014|
10:58
Թուրքական կողմի նախաձեռնությամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
-
31.05.2014|
10:56
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ: